Այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 9 մլրդ 591 մլն դրամ, բավարարվել և վճարվել է 3 մլրդ 512.9 մլն դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 146.7 մլն դրամ: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվության համաձայն՝ պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 157.4 մլն դրամ: Այսինքն՝ եթե հավաքագրված վճարներից հանենք ԱՊՊԱ-ի վերադարձները, ստացվում է մոտ 5 մլրդ 77 մլն դրամ:
2012 թ. մայիսի արդյունքներով, ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 349,820 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 17,380 դիմում, որից մերժվել է 256-ը:
Ոլորտում գերիշխող ապահովագրողը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը՝ 109,163 պայմանագիր կամ 31.2%, նրան հետևում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 58,010 պայմանագիր կամ 16.6% և «ՌԵՍՈ»-ն՝ 52,031 պայմանագիր կամ մոտ 14.9%:











































