Բջջային հեռախոսների ֆիննական արտադրող Nokia Corp-ը փակում է Չինաստանում վաճառքի բաժանմունքները` անձնակազմի կրճատման ու շրջանային բիզնեսի վերակազմավորման հետ:
Կփակվեն վաճառքի գրասենյակները Չենդու նահանգում ու Շանհայում: Թե որքան աշխատակից է մնացել փողոցում, հայտնի չէ, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:
Այդուամենայնիվ, հավանական է, որ աշխատանքից կհեռացվեն ոչ բոլոր աշխատակիցները, քանի որ միաժամանակ Չենդուում ու Շանհայում բիզնեսի փակման հետ ծրագրում է բիզնեսն ընդլայնել Պեկինում ու Գուանչժուում:
Nokia-i բինզեսը Չինաստանում արագ տեմպերով անկում է ապրում:
Analysys International-ի տվյալով` 1 եռամսյակում երկրում Nokia-ն սմարթֆոնների շուկայում զբաղեցրել է 11 տոկոսը, ինչը 20 տոկոսային կետով ցածր է անցած տարվա ցուցանիշից, երբ ՉԺՀ-ում վաճառված յուրաքանչյուր 3-րդ սմարթֆոնն ուներ Nokia լոգոտիպ:









































