Սիրիայի ԱԳՆ-ն Թրեյմսե քաղաքում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարի պատասխանատվությունը դրել է «զինված ահաբեկչական խմբավորումների վրա»: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ԱԳՆ ներկայացուցիչը նոր ոճրագործությունն անվանել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի նախօրեին «կանխամտածված սադրանք»:
Նրա խոսքերով՝ սադրանքի նպատակն է միջազգային հանրության կարծիքը տրամադրել Սիրիայի դեմ, որպեսզի ԱԽ-ում հավանության արժանանա Սիրիայի դեմ արտաքին միջամտություն արտոնող բանաձևը:
Հիշեցնենք. ավելի վաղ ընդդիմությունը հայտնել էր, որ կառավարական ուժերի կողմից այդ բնակավայրում սպանվել է շուրջ 200 մարդ:
Մինչդեռ, իշխանությունների պնդմամբ, կառավարական ուժերը մտել են բնակավայր «տեղի բնակիչների խնդրանքով, որորնք հայտնել են, որ զինված ավազակները անկանոն կրակ են բացել Թրեյմսեի փողոցներում և ներխուժում են խաղաղ բնակիչների տներ»: Մարտի ընթացքում ոչնչացվել և գերի են վերցվել մեծ թվով զինյալներ, զոհվել է նաև 3 սիրիացի զինծառայող:








































