Մադրիդի «Ռեալ»-ի նախկին մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել հեղինակավոր մրցանակի վերաբերյալ:
«Ես այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս «Ոսկե գնդակ»-ին: Իմ կարծիքվ, դա հասարակ առևտրային քայլ է: Իմ բոլոր սաները հիանալի խաղացողներ են և մարդիկ:
Եթե այս տարի ես արժանանամ մարզչական «Ոսկե գնդակ»-ի, ես այն կընդունեմ, բայց միայն ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին չվիրավորելու համար:
Եթե համեմատենք Քրիշտիանու Ռոնալդուին և Մեսսիին, ապա ինձ ավելի շատ դուր է գալիս արգենտինացին: Նրա ցուցադրած խաղը մոտ է «փողոցային» ֆուտբոլին»,- հայտարարել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Իսպանիայի ազգային հավաքականի` աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելուց հետո Վիսենտե Դել Բոսկեն նույնպես հայտավորվել էր մարզչական «Ոսկե գնդակ» անվանակարգում, սակայն մրցանակին արժանացավ Ժոզե Մոուրինյոն:







































