Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ynet Global-ի հարցին ի պատասխան ՝ հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։
Հիշեցնենք՝ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտնել էր, որ նախագիծ կներկայացնի, որը կոչ է անում Իսրայելի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը քվեարկության կդրվի Քնեսեթում:








































