Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Հայաստանում ամենաթողությունն արմատացավ Պողոս Պողոսյանի սպանությամբ

Հայաստանում ամենաթողությունն արմատացավ Պողոս Պողոսյանի սպանությամբ. այսօր ԱԺ-ի մոտ «Պահանջում ենք ԱԺ արտահերթ նստաշրջան» ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` խոսելով ԱԺ 4 արտակոալիցիոն ուժերի ձեռնարկած՝ արտահերթ նստաշրջան անցկացնելու պահանջով ստորագրահավաքի և հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի պատճառների շուրջ:

Խոսելով նախաձեռնության վերաբերյալ ԲՀԿ կեցվածքից` ասաց, թե ցավում է, որ անդրադառնում են միայն այս նախաձեռնությանը, քանի որ օրեր առաջ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Սևանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջրի բացթողնման օրինագծին, որը մեծ տնտեսական խնդիր էր, և եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ ծրագրի հետևանք էր: «Եթե դրան կողմ են քվեարկում, ուրեմն ամեն ինչ մեզ համար պարզ է: Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ ԲՀԿ-ում կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, որոնք վտանգել են մարդու կյանքը և առողջությունը, հետևաբար այս մարդիկ ինչպե՞ս կարող են գալ և իրենց համաձայնությունը տալ, թեև սա միայն ԲՀԿ խնդիրը չէ, սա համակարգային խնդիր է, և այս նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից, պետք է զորակցություն ստանա ոչ միայն խմբակցությունների կողմից, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր ներկայացնում են մեր հասարակությանն ԱԺ-ում: Նրանք պետք է, իրենց քաղաքացիական պարտքը կատարելով, գային և միանային այս նախաձեռնությանը»,- մեկնաբանեց պատգամավորը` շարունակելով, որ այսօր ունենք հասարակական պահանջ՝ գնահատական տալ այս արատավոր երևույթներին, որի նախադեպը մենք ԱԺ-ում չենք ունեցել: Ըստ նրա` գնահատականը պետք է լինի ոչ միայն իրավական:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` այսօր Վահե Ավետյանի հետ պատահած դժբախտությունը և մեր հասարակությունում տեղի ունեցողը արատավոր երևույթների շղթայի մի մասն են։ Վահե Ավետյանի սպանության փաստը ծառի մի ճյուղն է, իսկ այս երևույթի առավել արմատացումը տեղի ունեցավ 2001 թվականին Պողոս Պողոսյանի սպանությունից հետո: «Անպատժելիության, ամենաթողության մթնոլորտն առավել արմատացավ այդ շրջանից սկսած: Դրանից հետո մենք բոլորս ականատեսը եղանք բազմաթիվ նման արտառոց երևույթների, բացի այդ, նաև անպատժելիության»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ 4 արտակոալիցիոն ուժերի նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու պահանջով՝ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորության մանդատից զրկելու նպատակով, որից պատգամավորը սեփական կամքով հրաժարվել էր օրեր առաջ: Ստորագրահավաքը կավարտվի այսօր ժամը 18.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում