Եվրոպայի Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելուց հետո Գյումրու «Շիրակ»-ը որակավորման երկրորդ փուլում իր ուժերը կչափի Իսրայելի «Բնեյ Յեհուդա» ակումբի հետ:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին` Իսրայելում, իսկ երկրորդ խաղը` հուլիսի 26-ին` Գյումրիում:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Շիրակ»-ը պայքարից դուրս թողեց Չերնոգորիայի «Ռուդար» թիմին:







































