Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Դատավոր Պապոյանը ինչո՞ւ չցանկացավ պահանջել «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենի ու գլխավոր հաշվապահի հեռախոսային խոսակցությունները

2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքով 2010թ. փետրվարի 6-ից կալանավորված Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը դեռ շարունակվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ստեփան Հովակիմյանը մինչ օրս չի կարողանում դատարանում ապացուցել, որ իրենից վերցված այն ցուցմունքները, որոնց հիման վրա երիտասարդները արդեն գրեթե 28 ամիս է` կալանքի մեջ են, խոշտանգումների միջոցով են կորզվել, դրանք իրական չեն: Երիտասարդները շարունակում են պահանջել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն իրականացնել, անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, ապահովել իրենց` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով երեկ շարունակված դատավարությանը դատարանը կրկին անգամ հարցաքննել է տուժողի ներկայացուցիչ, կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանին և կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանին: Դատարանը նրանցից պետք է պարզեր, թե որտեղ է այն համակարգիչը, որում մուտքագրված են վաճառված տոմսերի վերաբերյալ և կինոթատրոնի շահույթի հետ կապված տեղեկատվությունները: Համակարգիչը փորձաքննության ենթարկելու միջնորդությունը նախորդ նիստում դատարանին էր ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի փաստաբանը` Տիգրան Սաֆարյանը, որի համոզմամբ` դրանից է կախված` դատարանը կնշանակի՞ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, թե՞ ոչ:

Կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը և կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանը, սակայն, երեկ դատարանում հայտարարեցին, թե վաճառված տոմսերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող համակարգիչը դուրս է գրվել մեկ տարի առաջ: Այսինքն` պաշտպան Տիգրան Սաֆարյանի կողմից դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը հնարավոր չի լինի իրականացնել: Սակայն այս պարագայում հետաքրքիրն այն է, որ դատավոր Պապոյանը չի բավարարել պաշտպան Տիգրան Սաֆարյանի կողմից ներկայացված 2 միջնորդությունները, որոնցով փաստաբանը դատարանից խնդրում էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ից պահանջել և վերցնել այս գործով վկա Նինա Ադոյանի, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնի քաղաքային հեռախոսահամարների, կինոթատրոնի տնօրենի ու փոխտնօրենի անձնական հեռախոսահամարների մուտքային ու ելքային զանգերի վերծանումներն ու սպասարկած ալեհավաքների մասին տեղեկությունները` գողության օրից մինչև Հովակիմյանին ձերբակալելու օրն ընկած ժամանակահատվածում, այսինքն` հունվարի 10-ից փետրվարի 6-ը: Դրանք, ըստ պաշտպանի, կփարատեին գողացված գումարի ու Ադոյանի` աշխատանքի հաճախելու կամ չհաճախելու վերաբերյալ իրենց ունեցած կասկածները: Դատավոր Մխիթար Պապոյանը, սակայն, համարեց, որ այդ տեղեկությունները ստանալը կապված է անձի անձնական կյանքի իրավունքների հետ, իսկ Տիգրան Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունն, իր պատճառաբանությամբ, բավարար չէ այն բավարարելու համար:

Դատարանը փաստաբանների խնդրանքով «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենին խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել այն փաստաթղթերը, որոնցով կհիմնավորվի համակարգչի դուրսգրումը:

Երեկվա նիստում ցուցմունք տվեց նաև «Գորիսի» ՔԿՀ-ից բերված գործով վկա, ամբաստանյալ Կարեն Կարապետյանը, ով եղել է Հովակիմյանի խցակիցներից մեկը, երբ Հովակիմյանին առաջին անգամ տարել են կալանավայր՝ Հովակիմյանի պնդմամբ, խոշտանգումների ենթարկելուց հետո:

Դատապարտյալը նշեց, որ երբ Հովակիմյանին խուց են բերել, նա հաճախ բժշկի օգնության կարիք է ունեցել, ոտքերը ցավել են, քայլել չի կարողացել, գլուխն է ցավել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում