Իսլանդացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը, ով ընթացիկ ամռանը գերմանական «Հոֆենհայմ»-ից տեղափոխվեց անգլիական «Տոտենհեմ», պատմել է, թե ինչու որոշում չի կայացրել հօգուտ «Լիվերպուլ»-ի: Նշենք, որ «Լիվերպուլ»-ն այժմ գլխավորում է Բրենդան Ռոջերսը, ում հետ ֆուտբոլիստն աշխատել է «Սուոնսի»-ում:
«Չտեղափոխվեցի «Լիվերպուլ», որովհետև ցանկանում եմ հաղթել: Եթե համեմատենք վերջին տարիների արդյունքները, ապա «Տոտենհեմ»-ն ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցրել մրցաշարային աղյուսակում: Շատերն էին մտածում, որ ես որոշում կկայացնեմ «Լիվերպուլ»-ի օգտին, սակայն ես ընտրություն եմ կատարել և չեմ զղջում»,- հայտարարել է իսլանդացին:










































