Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Գործող նախագահի հաղթանակին, համոզված եմ, չեն կասկածում անգամ նրա մրցակիցները

Հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրությունների ընտրարշավի ավարտին հաշված օրեր են մնացել: Նախագահի թեկնածուները վերջին փորձերն են անում՝ իրենց նախընտրական ծրագրերն առավել հասանելի և ընկալելի դարձնելու համար: Հասկանալի է, որ ընտրության օրվա մոտենալուն զուգահեռ մեծանում է նաև հանրության հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ: Արցախյան նախընտրական զարգացումների շուրջ մենք զրուցեցինք ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

 –Պարո՛ն Ղուլյան, մի քանի օրից  ԼՂՀ նախագահի ընտրարշավը կմոտենա ավարտին: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը: 

 -Ընտրարշավի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, այնպես որ իմ գնահատականը միայն միջանկյալ պիտի համարել: Մի բան կարող եմ վստահ ասել, որ այսօր Արցախում ոչինչ չի խանգարում, որպեսզի թեկնածուներն օգտվեն Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված հավասար իրավունքներից:

 -Դեռևս ընտրարշավի մեկնարկից առաջ, թե՛ Արցախում, թե՛ նրա սահմաններից դուրս գործող որոշ ուժեր ի սկզբանե կասկածի տակ դրեցին ընտրական գործընթացի թափանցիկությունը, նախագահի թեկնածուներին տրվող հավասար հնարավորությունները և այլն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակներ է հետապնդում նման «հետևողական» հոռետեսությունը:

 -Ձեր նկատած այդ «քաղտեխնոլոգիան» ԼՂՀ ընտրությունների նկատմամբ առաջին անգամ չէ, որ փորձարկվում է, և գուցե հենց  նախորդ նման փորձերի ձախողումն է ստիպել Արցախի ճակատագրով  «մտահոգ» ուժերին` փոխել մարտավարությունը՝ կիրառելով «սեփական ձեռքերով կրակից շագանակներ հանել տալու» տեխնոլոգիան: Այսինքն՝ տպավորությունն այնպիսինն է, որ ԼՂՀ նախագահական այս ընտրությունների շուրջ տեղեկատվական  թնջուկը  մի նպատակ է հետապնդում. փոխել Արցախում ակնհայտ կայուն, հասարակական ներդաշնակության մթնոլորտը: Չեմ կարող ասել, թե ով ինչ նպատակներով է ներգրավված այս «գործարքում», բայց մի բան հստակ է. այդօրինակ խաղերը հաստատ Արցախի օգտին չեն:

 –Օրերս հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ԼՂՀ նախագահական ընտրություններում թեկնածու Վիտալի Բալասանյանին աջակցելու` ՀՀ մի խումբ գիտնականների պատրաստակամության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

 -Հարգելով մեր գիտնականների անկախ դիրքորոշում ունենալու իրավունքը, միաժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել  նման որոշման և, առավել ևս, որոշման ձևակերպման վերաբերյալ: Այն, որ նախաձեռնության հեղինակները ցանկանում են Արցախում զարգացած կրթություն և գիտություն ունենալ, միայն ողջունել կարելի է, սակայն առնվազն անհասկանալի է այդ ցանկության հիմնավորումը: Կարծում եմ, որ գիտությամբ զբաղվող անձը նախքան իր ստորագրությունը որևէ թղթի տակ դնելը, գոնե պետք է ստուգեր իրեն հրամցված նյութի իսկությունը: Խիստ կասկածում եմ, թե նամակի հեղինակները  ծանոթ են բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին, հակառակ դեպքում կգտնեին իրենց հուզող հարցերի պատասխանները Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ևս:

 – Եվ վերջին հարցը:  Չնայած գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, այդ թվում նաև ընդդիմադիրներից շատերը, ընտրությունների արդյունքները կանխատեսելի են համարում, իհարկե, հօգուտ Բակո Սահակյանի, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ի՞նչ կանխատեսումներ ունեք անձամբ Դուք հուլիսի 19-ի ընտրությունների արդյունքների շուրջ:

 -Գործող նախագահ Բակո Սահակյանի հաղթանակին, համոզված եմ, չեն կասկածում նաև նրա մրցակիցները: Վստահաբար կարող եմ ասել, որ քվեարկության արդյունքներն արտահայտելու են ընտրողների գերակշիռ մեծամասնության կամքը և ընդունելի են լինելու ողջ հասարակության համար: Կարծում եմ, որ մեզ՝ բոլորիս, այս պահին և այսուհետ անհրաժեշտ է պահպանել ողջախոհությունը և յուրաքանչյուր մարտահրավեր հաղթահարել` հաջորդը կանխելու տրամադրվածությամբ: Հուլիսի 19-ից հետո էլ մենք պետք է կարողանանք անառիկ պահել մեր սահմանները և շարունակել պայքարը` մեր վերջնական նպատակին հասնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում