Երգչուհի Սոնա Շահգելդյանը այս տարի ցանկանում է իր հանգիստն անցկացնել Իտալիայում. «Այնտեղ կշրջեմ տարբեր քաղաքներով, շատ եմ սիրում տաք, արևոտ երկրները»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանում էլ ունենք շատ-շատ տեսարժան վայրեր՝ Ծաղկաձորը, Դիլիջանը, հիասքանչ Ջերմուկը, Բյուրականը, որտեղ նույնպես կարելի է կազմակերպել հետաքրքիր հանգիստ. «Սրանք այնպիսի վայրեր են, որ դրսից էլ են երազում այստեղ հանգստանալ, բայց ինձ թվում է՝ դրսում ավելի մատչելի է: Չեմ կարող ասել, որ Իտալիայում կամ Իսպանիայում լավ հյուրանոցները մատչելի կլինեն, բայց մեզ մոտ էլ գները ցածր չեն: Հանգստանալու համար ես սիրում եմ ավելի շատ Եվրոպան՝ Իսպանիա, Իտալիա, Պորտուգալիա, տաք տեղեր»:
Երգչուհին նաև ասաց, թե ինքն ուզում է՝ մեր բոլոր հայրենակիցներն ունենան հանգստանալու հնարավորություն: Ինքն էլ ինչով կարողանում է՝ օգնում է. «Մեր տանջված ժողովրդին հանգիստ է պետք, ես ուզում եմ, որ հանգստանան բոլորը, ոչ թե խտրականություն դրվի, իրոք, շատ մտահոգված եմ այդ խնդրով, ինչով որ կարողանում եմ, բոլորին էլ օգնում եմ»:









































