Իսպանացի տղամարդուն մահացած են գտել Բանգկոկի իր բնակարանում իր 37-ամյակի նախօրեին: Թաիլանդի ոստիկանությունն ասում է, որ նա գրառումների միջոցով իր ինքնասպանությունը ներկայացրել է Facebook սոցիալական ցանցում:
Իսպանիայի նրա ընկերները ոստիկանությանը չորեքշաբթի՝ կեսգիշերին, զգուշացրել են, որ անհանգստացած են իրենց ընկերոջ հուսահատ գրառումներից սոցիալական ցանցում, ինչպես նաև վտանագվոր դեղամիջոցի լուսանկարից, որը վերջինս տեղադրել էր իր էջում:
Ըստ ոստիկանության՝ ամենայն հավանականությամբ տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ խմել է թունավոր նյութ պարունակող գարեջուրը:









































