Դամասկոսը պատրաստ է բանակցել սիրիական ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ժամանակ:
« Ես հաստատել եմ սիրիական կառավարության կողմից Քոֆի Անանի ծրագրին հետևելու ցանկությունը, ինչպես նաև Դամասկոսի երկխոսելու պատրաստակամությունը` ելնելով ողջ սիրիական ժողովրդի շահերից»,- ասել է դիվանագետը: