Friday, 26 04 2024
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անցած շաբաթ` տարածաշրջանում

«Առաջին լրատվականը» ներկայացնում է տարածաշրջանային այն իրադարձությունները, որոնք եղել են մեր կայքի ուշադրության կենտրոնում անցնող շաբաթվա ընթացքում:

Թուրքիա-Իրան` 30 մլրդ-անոց համաձայնագիր
Ինչպես հաղորդում է Իրանի նախագահի լրատվական կայքը, փետրվարի 6-ին՝ երկկողմ տնտեսական հանձնաժողովի 22-րդ նիստի ավարտին, Իրանը և Թուրքիան նոր տնտեսական համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ դոլար: Երկու երկրները համաձայնության են եկել ծավալել երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրական, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, հողագործության, սահմանային համագործակցության, բնապահպանության, զբոսաշրջության, մշակութային ու բժշկական ոլորտներում:


Իրանի ժողովուրդը պատրաստվում է փետրվարի 14-ի «Ցասման օրվան»
Իրանի ռեֆորմիստական շարժման երկու առաջնորդները՝ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին, հայտարարել են, որ պահանջում են իշխանություններից իրենց թույլ տալ փետրվարի 14-ին, Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին աջակցելու նպատակով, բողոքի քայլարշավ իրականացնել Թեհրանի Իմամ Հուսեյն հրապարակից մինչև Ազատության հրապարակ: Թեև իշխանությունները դեռ ոչ մի պատասխան չեն տվել ռեֆորմիստ առաջնորդների հայցին, բայց ժողովուրդը արդեն պատրաստվում է փետրվարի 14-ին բողոքի ցույց անցկացնել Իրանում: Այդ ուղղությամբ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է Փետրվարի 14-ի (իրանական տոմարով այդ օրը Բահման ամսի 25-ն է) էջը՝ հետևյալ հասցեով.http://www.facebook.com/25bahman։ Վերջին տվյալների համաձայն` հիշյալ էջն արդեն 22 հազար անդամ է համախմբել իր շուրջը: Թեհրանի համալսարանների մի շարք դասախոսներ էլ ուղերձով դիմել են ժողովրդին ու ուսանողներին՝ փետրվարի 14-ին մասնակցելու կոչով: Դասախոսները փետրվարի 14-ը Իրանի ժողովրդի քննության օրն են անվանել: Իրանական իշխանությունները սկսել են կանխարգելիչ գործողությունները: Ձերբակալվել է երկրում հայտնի ընդդիմադիր Մեհդի Քյարուբին: Նա այժմ տնային կալանքի տակ է: Ձերբակալվել է նաև կուսակից, հանրահայտ մտավորական, ռեֆորմիստ գործիչ Թաղի Ռահմանին:

Հայկական ընկերությունները տեղափոխվում են Վրաստան
Վրաստանում շարունակում են քննարկել այն լուրերը, համաձայն որոնց հայկական ընկերությունները սկսել են տեղափոխվել Վրաստան` իրենց գործունեությունը շարունակելու համար: «Առաջին կովկասյան լրատվականի»՝ պատրաստած ռեպորտաժում ասվում է, թե կարելի է հայտարարել, որ հայկական ընկերությունները մասսայաբար լքում են երկիրը: Նրանք նման եզրակացության են եկել Վրաստանի հանրային ռեեստրի ուսումնասիրությունների հիման վրա: Միայն անցած տարվա ընթացքում մեր հարևան երկրում գրանցվել է 100 հայ գործարար սուբյեկտ: Ինչպես նշել է Վրաստանի Հանրային ռեեստրի իրավաբան Թամար Ցիկլաուրին, միայն անցած տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում գրանցվել է մոտ 100 ընկերություն` 70 ՍՊԸ, 3 մասնաճյուղ, 24 ԱՁ և մի քանի ոչ առևտրային կազմակերպություններ:

Ստամբուլում կալանավորվել է 163 նախկին և գործող զինվորական
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել կալանավորել 2003թ. պետական հեղաշրջում կազմակերպելու հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող 196 գործող և նախկին զինվորականներից 163-ին: Այս ցուցակում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընը, ինչպես նաև դաշտային առաջին բանակի հրամանատար, գեներալ Չեթին Դողանը: 2010թ. լույս տեսած հրապարակման մեջ նշվում էր, որ 2003թ. դաշտային առաջին բանակի շտաբում նախապատրաստվել է հեղաշրջում, որի հեղինակներն են եղել Դողանը, Օրնեքը և Ֆըրթընը:

Թուրքական կուսակցությունները առաջարկություններ են անում հայ համայնքի ներկայացուցիչներին
Թուրքիայում շարունակվում են հայերին նախընտրական ցուցակներում ընդգրկելու քննարկումները: Ըստ այդմ, հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ թուրքական քաղաքական ուժերը առաջարկություններ են արել Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին` ընդգրկվել նախընտրական ցուցակների մեջ որպես պատգամավորության թեկնածուներ: Այս մասին հայտարարել է Արև Ջեբեջին, որը ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը. «Ես հայ եմ, բայց նաև մեկ ընդհանուրի մի մասը: Եթե ես խորհրդարան մտնեմ, իհարկե, իմ համայնքի խնդիրները կբարձրացնեմ այնտեղ: Բայց կցանկանամ ներկայացնել ամբողջ երկիրը նույնպես»,- ասել է Արև Ջեբեջին, որը հայ համայնքի ներկայացուցիչ է: Այս պահին հայտնի է, որ պատգամավորության թեկնածու է գրանցվել 7 հայ, որոնցից 6-ը` կուսակցական ցուցակներով, մեկը՝ որպես անկախ թեկնածու: Սակայն միշտ չէ, որ հայկական համայնքի և Ժողովրդահանրապետական կուսակցության հարաբերությունները լավ են եղել: 2009թ. այս կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարությամբ է հանդես եկել` մեղադրելով նախագահ Գյուլին հայկական արմատներ ունենալու մեջ:

Թուրքիայի պետական խորհուրդը մերժեց պատրիարքի ընտրությունների անցկացումը
Թուրքիայի պետական խորհուրդը որոշում է կայացրել մերժել հայկական համայնքի ներկայացուցիչների այն դիմումը, որով նրանք խնդրում էին թույլատրել նոր պատրիարքի ընտրությունների անցկացումը: Իր որոշման մեջ բարձրագույն դատական ատյանը նշել է, որ այս խնդիրն իր իրավասության ներքո չէ: Հիշեցնենք, որ հայ համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը քննարկման է հանել այն հարցը, թե ով պետք է փոխարինի ծանր հիվանդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Նրանք ցանկանում են չեղյալ համարել Ստամբուլի նահանգապետի կայացրած որոշումը, համաձայն որի՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը դարձել էր «պատրիարքի տեղապահ», որի իրավասությունները տարածվում են ողջ պատրիարքությունում: Այս շարժումը, որին աջակցում է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, համայնքը բաժանել է երկու մասի:

Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս Ադրբեջան և Հայաստան այցելել
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հրապարակել է ցանկ, որտեղ ընդգրկված է 10 երկիր, ուր երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել առաջիկա օրերին: Այդ երկրներն են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Վենեսուելան, Կոտ դ’Իվուարը, Մալին, Մավրիտանիան և Հայաստանը: Նման նախազգուշացման հրապարակումը կապված է «Հիզբոլլահի» առաջնորդներից Իմադ Մուղնիեի սպանության տարելիցի հետ: 

Այս շաբաթ տարածաշրջանում են եղել Մինսկի խմբի համանախագահները
Այս շաբաթ տարածաշրջանում էին Մինսկի խմբի համանախագահները: Նրանք հանդիպումներ են ունեցել թե՛ Երևանում և թե՛ Բաքվում: Ինչպես միշտ, Ստեփանակերտը դուրս է մնացել նրանց այցելությունների օրակարգից: Բաքվում կայացած վերջին հանդիպումից հետո նրանք հանդես են եկել հայտարարությամբ: «Եկել է վճռական գործողությունների ժամանակը` հանուն խաղաղության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման», ասվում է Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որ նրանք տարածել են տարածաշրջան այցի արդյունքներով: Համանախագահները ընդգծել են անցած տարվա աստրախանյան հանդիպումից հետո կատարված աշխատանքի հետևանքով դրական առաջընթացը: Նաև կոչ է արվել հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման հասնելու համար շարունակել առաջընթաց ունենալ` հաջորդ փուլին անցնելու համար: Բրադկեն, Պոպովն ու Ֆասյեն կողմերին նաև կոչ են արել զգուշավորություն ցուցաբերել հատկապես հրապարակային հայտարարություններում` խաղաղության հաստատման ճանապարհին դրական մթնոլորտի ձևավորման համար: Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում