Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

ԱԺ նախագահն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձևաչափերով և կարևորել ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին : ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրական է գնահատել խորհրդարանական ընտրությունները` նշելով, որ դրանք արժանացել են միջազգային դիտորդների դրական գնահատականին և առաջարկել ԵԱՀԿ խորհրդատվական օժանդակությունը առաջիկա նախագահական ընտրություններում : Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնել և նշել, որ մեր երկիրը ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ գործուն համագործակցություն, ինչպես նաև նրանց օժանդակությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունները և գործընթացները առավել ամրապնդելու գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը : Նա խիստ մտահոգություն է հայտնել շփման գծում միջադեպերի կապակցությամբ և անհրաժեշտ համարել դիպուկահարների հետ քաշումը շփման գծից` անթույլատրելի համարելով ուժի կիրառումը և խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները:
ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: Նրա խոսքով` մեր երկիրը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Կողմերը հակամարտությունների կարգավորման խնդրում կարևոր դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը:
Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում