Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր ուսումնական տարում Իրանում 2-6-րդ դասարանի աշակերտները զբաղվելու են առանձին մարզաձևերով: Այս մասին հայտարարել է Իրանի կրթության նախարարի՝ ֆիզկուլտուրայի գծով տեղակալ Կիյումարս Հաշիմին:
Վերջինիս խոսքերով՝ ցայժմ սպորտով զբաղվելը կամավոր էր: Սակայն նոր ուսումնական տարուց սկսած՝ յուրաքանչյուր դասարան պետք է զբաղվի տարբեր մարզաձևերով: Օրինակ՝ երկրորդ դասարանի աշակերտները պետք է զբաղվեն մարմնամարզությամբ, երրորդ դասարանում՝ լողով, չորրորդում՝ պարանի ձգմամբ, հինգերորդում՝ թենիսով և վեցերորդում՝ ատլետիկայով:
Այս նորամուծությունը կնպաստի նրան, որ աշակերտները հետաքրքրություն կցուցաբերեն սպորտի ու առողջ ապրելակերպի նկատմամբ:






































