Tuesday, 16 06 2026
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Նալբանդյանն ու ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստան – ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը

Հուլիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհավորել է տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Այդ առումով ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, և Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում:

Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Բատաինի-Դրագոնին անդրադարձել են հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները:
Նույն օրը տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Տեղեկանք.
2001թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի Խորհուրդը հանդիսացել է մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության տարածման գործում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը:
Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրն արտացոլում է Հայաստանի գերակայություններն ու միջազգային պարտավորությունները: Այն մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ:
Հաշվի առելով մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն առնչվող հարցերում Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարողություններն ու բազմամյա փորձը` Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել իրականացնելու դատաիրավական եւ քրեակատարողական համակարգերում, կրթական, տեղական ժողովրդավարության եւ այլ ոլորտներում Հայաստանում նախատեսված բարեփոխումները:
Եռամյա ծրագրի ընդհանուր արժեքն է 15.760.300 եվրո: Խոշոր դոնոր է հանդիսանում Եվրոպական Միությունը: Ապահովված է 5.612.900 եվրոն, որից 160.000 եվրո` ԵԽ սովորական բյուջեից, 5.352.900 եվրո` Եվրոպական Միություն/Եվրոպայի Խորհուրդ համատեղ ծրագրերի բյուջեից եւ 100.000 եվրո` կամավոր հատկացումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում