Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ժամանակակից հնդկացիները ընդհանուր նախնի չունեն, քանի որ նրանց հեռավոր բարեկամները Նոր աշխարհի տարածք են տեղափոխվել միգրացիոն 3 ալիքներով, որոնց մասնակիցները մայրցամաքների տարբեր հատվածներ են զբաղեցրել: Այս մասին հաղորդում է Ria Novostin-ն՝ հղում անելով Nature ամսագրում տպագրված հոդվածին, որի հեղինակներն են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել են նաև ռուս գիտնականները: Նրանք ապակոդավորել են և համադրել ամերիկյան հնդկացիների 52 խմբերի և սիբիրյան էթնիկ 17 խմբերի գենոմները: Հենց սիբիրյան էթնոսներն են համարվում Նոր աշխարհի աբորիգենների մոտ բարեկամները:
Իրենց աշխատանքում գիտնականները ստացել են 500 հնդկացիների և Սիբիրի 250 բնակիչների ԴՆԹ «վիրտուալ պատճենները» և դրանք բաժանել 360 հազար միանուկլեոտիդային կիսամորֆիզների, այնուհետև կիսամորֆիզների խմբերը օգտագործել՝ հայտնաբերելու Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հնդկացիների ազգակցական կապը:
Պարզվել է, որ Նոր Աշխարհի աբորիգենների մեծ մասը ծագում է հնագույն էմիգրանտների գծից, որը հայտնի է որպես «առաջին ամերիկյան» գիծ: Անդամները առաջինն են ոտք դրել Հյուսիսային Ամերիկա: Նրանք գենետիկորեն հեռացված են հնդկացիների ասիական նախնիներից, մինչդեռ հնդկացիների էսկիմոսա-ալեուտյան և կանադական գծերը ավելի մոտ են Ասիայի ժամանակակից բնակիչներին: Էսկիմոսներն ու ալեուտները ժառանգել են առաջին ալիքի էմիգրանտների գենոմների կեսը միայն: Կանադայի հնդկացիները պահպանել են միգրացիոն երրորդ ալիքի ներկայացուցիչների ԴՆԹ 10 տոկոսը:








































