Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Ո՞ւմ կգրավի «40 հազար դրամանոց» գիտնականը

«Մեր սերունդը հպարտանում էր, երբ գերդաստանում որևէ գիտաշխատող էր լինում, իսկ հիմա գիտնականի հանդեպ այն հարգանքն ու մեծարումը չկա»,- երիտասարդների պակասը գիտության ոլորտում հաճախ են նաև այս կերպ հիմնավորում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, իսկ սրանից հետո արդեն սկսում բերել հազար ու մի պատճառաբանություն գիտնականի կոչման գրավչության անկման վերաբերյալ:

Հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար մարդ, այդ թվում՝ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված է շուրջ 7.5 հազար գիտնական և գիտական աշխատող: Սակայն երիտասարդ գիտնականների թվի մասին շատ բան ասել հնարավոր չէ:

Գիտության պետական կոմիտեն աշխատանքներ է տանում գիտության ոլորտի երիտասարդացման քաղաքականության շրջանակներում. 2008-2009 թվականներին կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց, որին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ գիտնական և ասպիրանտ: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է երիտասարդ գիտնականների և ասպիրանտների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին: Պետական աջակցություն է ստացել հանրապետությունում
կազմակերպված միջազգային նշանակության 25 գիտաժողով: Սակայն ինչպես երևում է, սրանք ոչ մի կերպ չեն կարողանում երիտասարդներ ներքաշել գիտության ոլորտ: Երիտասարդությունը հեռացել ու հեռանում է գիտությունից, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել:

«30-40 հազար դրամ աշխատավարձով ով կարող է տուն պահել: Գիտության ոլորտում աշխատելը բարեգործության պես մի բան է: Ես, օրինակ, թողել եմ միջազգային կազմակերպություններում աշխատանքս, որտեղ ստանում էի ավելի քան 200 հազար դրամ և դեռ 23 տարեկանում մտել եմ գիտության ոլորտ` ընդամենը 5 հազար դրամով: Այն ժամանակ ծնողներս ինձ ապահովում էին ամեն ինչով և գումարի կարիք չունեի, սակայն հիմա ընտանիք ունեմ և գումար վաստակելու կարիք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց երիտասարդ 32-ամյա բնագետ Գարիկ Ապրեսյանը: Գարիկի խոսքով, դեռ այն ժամանակ իր համակուրսեցիներից շատերը, ովքեր ավարտել էին բուհը լավագույն արդյունքներով, երազում էին գիտությամբ զբաղվելու մասին, սակայն Հայաստանում ապագա չէին տեսնում, և այսօր նրանցից քչերն են մնացել մեր երկրում:

Ինչևէ, գիտության ոլորտից շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը, իսկ ոլորտի ծերացումն անխուսափելի է: Իսկ ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո, երբ մեր տարեց ակադեմիկոսներն ու լաբորատորիաների վարիչները, որոնցից մենք շարունակ բողոքում ենք ու ովքեր հիմնարար գիտելիքների միակ կրողն են, այլևս չլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում