Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը հաստատում է. վարորդները դադարեցրել են գործադուլը

«Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այն հայտարարությունը, թե Աբովյանի և Չարենցավանի վարորդները դադարեցրել են երեկվանից հայտարարած գործադուլը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանի (Պալաչ) «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով վերջին ժամանակահատվածում Ծառուկյանի կողմից Աբովյան-Երևան երթուղի դուրս բերված բարեգործական ավտոբուսների դեմ:

Ընկերության տնօրենի տեղեկացմամբ՝ Ծառուկյանի գործունեության հետևանքով վերջին ամիսներին իրենք էական վնաս են կրել: Իսկ Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Պալաչի հարաբերությունները սրվել էին այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Պալաչն անդամակցել էր ՀՀԿ-ին:

Ակնկալվում էր, որ այսօր բողոքող վարորդներին պետք է միանային նաև «Քինգ դե լյուքս» տաքսի-ծառայության վարորդները, սակայն երեկ երեկոյան ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գործադուլը:

«Որպես ընկերության տնօրեն՝ ես կողմ չեմ գործադուլով հարցերը կարգավորելուն: Դրա համար երեկ վարորդների հետ եկանք այն համաձայնության, որ պետք ա անպայման դուրս գան աշխատանքի: Կարգավորել ենք մի քանի օրվա վառելիքի հարցը, մինչև տեսնենք` ինչ լուծում ա ստանալու էս հարցը»,- ասաց Արթուր Դալլաքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում