Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ե՞րբ կավարտվեն այդ բանակցությունները: «Շուտով»,- կարճ պատասխանեց նախարարը:
Հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` գազի գնի գաղտնի բարձրացում է եղել, Մովսիսյանը պատասխանեց. «Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի: Կավարտենք բանակցությունները, կասենք»:
Նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե, այնուամենայնիվ, գազի գնի բարձրացում ակնկալվո՞ւմ է, թե՞ ոչ:











































