Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին ժամանել է Սաուդյան Արաբիան, որտեղ նրան ընդունել է թագավոր Աբդալլահ բին Աբդել Ազիզը:
Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, Ջիդայի օդանավակայնաում Եգիպտոսի նախագահին դիմավորել է գահաժառանգ արքայազն Սալման բեն Աբդել Ազիզը, որը զբաղեցնում է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները:
Մուրսին պատրաստվում է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սա Մուրսիի առաջին արտասահմանյան այցն է հունիսի 30-ին իր երդմնակալության արարողությունից հետո:
Հիշեցնենք. ապրիլի 28-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ետ է կանչում Եգիպտոսի իր դեսպանին «խորհրդակցության նպատակով»: Ավելին, այդ երկրի իշխանությունները որոշում էին կայացրել փակել Եգիպտոսում իրենց դեսպանատունը: Նման որոշման համար պատճառ էին հանդիսացել Եգիպտոսում «չարդարացված ցույցերը» և թագավորության դեսպանատունը գրոհելու փորձերը, որոք «սպառնում են դիվանագիտական առաքելության աշխատակիցների անվտանգությանը»:
Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիան պայմանավորված էր Սաուդյան Արաբիայում եգիպտացի փաստաբան և իրավապաշտպան Ահմադ Ալ-Ղազաուիի ձերբակալությամբ: Վերջինս ձերբակալվել էր Աբդալլահ թագավորին վիրավորելու համար:
Սակայն արդեն մայիսին Կահիրեում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Ալեքսանդրիայի ու Սուեզի հյուպատոսարանները վերականգնեցին աշխատանքները:









































