Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում թրաֆիքինգի դեմ իրականացված օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է 66 մարդ: Ձերբակալվածների թվում կան նաև Վրաստանի քաղաքացիներ, որոնք զբաղված էին հարկադիր մարմնավաճառությամբ:
Այդ մասշտաբային օպերացիան Թուրքիայի իրավապահ մարմինների վեցամսյա աշխատանքների արդյունքն է: Նշվում է, որ դա թրաֆիքինգի դեմ պայքարում Թուրքիայում բացահայտված ամենամեծ ցանցերից մեկն է: Այն զբաղվում էր տարածաշրջանից կանանց Թուրքիա բերելով, որոնց այդուհետ ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ:







































