Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործման համար նախատեսվում է ծախսել 1 մլն 495 հազար դրամ: Փորձագիտական համակարգում ընդգրկված «Սեյսհելփ» ծրագրային փաթեթը ստեղծվել է մոտ 20 տարի առաջ և Ազգային դիտացանցից ստացված տարբեր ֆորմատներով տվյալների բազան պետք է ծրագրային ապահովմամբ մեկ միասնական ձևաչափի բերվի, այսինքն՝ MS-DOS միջավայրից բերվի Windows 7 միջավայրում աշխատող ծրագրի:
Ծրագրային փաթեթի վերազինումը կնպաստի ԸՍՎԳ-ի որակի և հուսալիության բարձրացմանը: «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի օգնությամբ կատարվում է տվյալների ժամանակային շարքերի ստացում, նախնական մշակում և վերլուծություն, անջատվում են սեյսմիկ մոնիտորինգի պարամետրերի ոչ տեխնածին անոմալ շեղումները, որոնք կարող են լինել նախապատրաստվող ուժեղ կամ զգալի երկրաշարժի նախանշաններ: Ծրագրային փաթեթը ներառում է Ազգային դիտացանցի կայաններում գրանցված ավելի քան 30 տարվա տվյալների բազան:












































