Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստանի հանգստյան տների մատուցած ծառայությունների թանկությանն այլընտրանք` Վրաստան

Ամառային հանգիստն իր ամբողջ հմայքով ներկայանում է հուլիս և օգոստոս ամիսներին: Այս շրջանում բոլորն են ծրագրում գտնել ամառային հանգստի մատչելի տարբերակներ: Վերջին տարիներին շոգից պատսպարվելու հայերի համար նախընտրելի և մատչելի միջոցը շարունակում է մնալ հանգիստը Վրաստանի ծովափնյա քաղաքներում: Այստեղ և՛ ճանապարհածախսն է մատչելի, և՛ գիշերակացը, և՛ մատուցված ծառայությունները: Դա են փաստում «Առաջին լրատվական»-ի կատարած հարցումները ներգնա տուրիզմի ոլորտում աշխատող մասնագետների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ալեքսան Զաքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պետական սոցփաթեթների ներդրման հետ խթանվեց ներքին տուրիզմի զարգացումը: Ըստ նրա` Հայաստանում ներգնա տուրիզմի ներկայիս վիճակը պայմանավորված է բարձր գներով և մատուցված ծառայությունների որակով, դա է պատճառը, որ մեր շատ հայրենակիցներ նախընտրում են իրենց հանգիստն արտերկրում անցկացնել: Ալեքսան Զաքյանի խոսքով` բարձր գները պայմանավորված են պահանջարկ-առաջարկ շուկայական հարաբերություններով:

«Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արտասահմանից են գալիս Հայաստան, արձանագրում են, որ հյուրանոցները շատ թանկ են, քանի որ մենք պարզապես հյուրանոցներ չունենք: Հայաստանում անիմաստ թանկանում են տուրպակետները` զուտ պահանջարկ-առաջարկով պայմանավորված, նաև նրանով, որ շատ քիչ հյուրանոցային համարներ ունենք, որը հանգեցնում է հյուրանոցների, հանգստյան տների կողմից արհեստական գների բարձրացման: Մենք համապատասխան քանակի տեղ չունենք, որից առաջին հերթին տուժում է Հայաստանի բնակիչը»,- մեկնաբանեց մասնագետը` շարունակելով, որ հարևան երկրներում` Ադրբեջանում և Վրաստանում, խնդիրն այլ է, քանի որ իրենց մոտ տարեցտարի նոր հյուրանոցներ են կառուցվում, այդ երկրներում պետականորեն մեծ նշանակություն է տրվում մատուցված ծառայությունների որակին, իսկ Հայաստանում այս հարցերը լուրջ ուսումնասիրության առարկա չեն դառնում:

Նա նշեց, որ եթե համեմատում ենք Հայաստանում և արտերկրում հանգստանալը, հասկանում ենք, որ ավելի մատչելի է դրսում հանգստանալը, քանի որ այնտեղ հանգստի համար նախատեսված գումարը ներառում է ավիատոմսի արժեքը, մատուցվում են էժան և ավելի որակյալ ծառայություններ, ուստի բնական է, որ մարդիկ նախընտրում են դուրս գնալ: Նրա խոսքով` մարդիկ նաև նախընտրում են Սևանի փոխարեն հանգստանալ Վրաստանի ծովափերում, քանի որ այստեղ ավելի մատչելի է, ծովային հանգիստը ամենամատչելին Վրաստանում է` կարող են սեփական մեքենայով գնալ կամ գնացքով, գիշերակացը ևս մատչելի է, սակայն ով չի բավարարվում այս պայմաններով, ավելի բարձրակարգ ծառայություններով ծովափեր է մեկնում:

«Սիրով Թրավել» տուրիստական գործակալության տնօրենը նշեց, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում հանգստյան տների զբաղվածությունը նույնն է, որովհետև հուլիս-օգոստոս ամիսները բարձր սեզոններ են և այս ժամանակահատվածում հյուրանոց գտնելը միշտ խնդիր է: «Մարդկանց մի մեծ մաս հանգստանում է Վրաստանում, մի մեծ մասը` Թուրքիայում, ապահովված ընտանիքները հանգստանում են Կիպրոսում, Բուլղարիայում և այլ հանգստյան գոտիներում»,- ասաց տուրիստական գործակալության ներկայացուցիչը: Նա նաև ասաց, որ բոլոր հանգստյան գոտիներում էլ կան ավելի մատչելի տարբերակներ, սակայն առավել անորակ ծառայությունների մատուցմամբ, և կան նորակառույց, լավ պայմաններով հյուրանոցներ, որոնք ավելի թանկ են:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե նախորդ տարվա համեմատ այս տարի որքան է ավելացել Վրաստան մեկնողների թիվը նույն ժամանակահատվածում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Վահե Դավթյանն ասաց` հունիսի 15-ից հուլիսի 10-ը Վրաստան է տեղափոխվել է 4348 ուղևոր, սա 26%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նկատենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղափոխվել էր 3439 ուղևոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում