Քենիայում գործող հումանիտար կազմակերպությունները երեկ զգուշացրել են, որ տասնյակ հազարավոր փախստականներ լուրջ օգնության կարիք ունեն։ Այդ կազմակերպությունների տվյալներով՝ սոմալացի փախստականների համար նոր վրանների, ջրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գնման համար անհրաժեշտ է լրացուցիչ 25 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հումանիտար աղետի հնարավորության մասին այս կազմակերպությունները հայտարարում էին դեռ մեկ տարի առաջ, երբ հսկայական թիվ կազմեց Սոմալիից Քենիա ներթափանցած փախստականների թիվը։ Այդպիսով, սոմալացիները փորձում են խուսափել սովից և ռազմական գործողություններից, որոնք տեղի են ունենում իրենց երկրի տարածքում։









































