Ռուսաստանը Սիրիա այնպիսի զինամթերք չի մատակարարում, որը կարող է օգտագործվել այս երկրի ներքին հակամարտության մեջ: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Այն զինատեսակները, որոնք կարող էին օգտագործվել ներքին հակամարտության շրջանակներում, մենք չենք մատակարարում: Մատակարարվում է միայն այն, ինչ արգելված չէ, հիմնականում այն պայմանագրերով, որոնք վաղուց էին կնքվել»,- ասել է Ուշակովը:









































