Anonymous ցանցահենների խումբը պատերազմ է հայտարարել ինտերնետային կայքերին, որոնք հնարավորություն են տալիս մանկապիծղներին լուսանկարներ գնել ու վաճառել:
Խումբը Daily Mail-ի հաղորդմամբ, տեսնայութ է տեղադրել YouTube կայքում` հայտարարելով Operation PedoChat քարոզարշավի մասին:
Խումբն արդեն իսկ համացանցում տեղադրել է այդ ինտերնետային կայքերի մի քանի օգտատերերի անուններն ու նրանց էլեկտրոնային հասցեները: Անուններն ու հասցեները տեղադրվել են Pastebin ինտերնետային կայքում:









































