«Երկրի տնտեսության` ճգնաժամից դուրս գալուց հետո մենք հիմա արագ տեմպերով մտնում ենք այնպիսի հատված, երբ պետք է արագացված տեմպով իրականացնենք տնտեսության վերականգնում: Կարծում եմ` դա մեզ կհաջողվի այս տարվա ընթացքում, և Համախառն ներքին արդյունքի անվանական արժեքը կանցնի մինչճգնաժամային մակարդակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` հավելելով, որ մինչճգնաժամային շրջանի իրական ծավալներին հասնելու համար «մենք դեռևս ճանապարհ ունենք անցնելու»:
«Այնուհանդերձ, այս ժամանակահատվածում տնտեսության մեջ տեղի ունեցավ նաև կառուցվածքային փոփոխություն, որը ես դրական կգնահատեի: Տնտեսությունը դարձավ կամ կամաց-կամաց դառնում է ավելի դիվերսիֆիկացված»,- հայտարարեց նախարարը:









































