Եթե դուք կարծում եք, որ 3D ֆիլմերը հետաքրքիր են, ապա ձեզ առավել շատ դուր կգա այն, ինչ պատրաստում է Հարավային Կորեայի ընկերությունը: Ընկերությունը պատրաստվում է 4D ֆիլմերը բերել ԱՄՆ` բականին շատ կինոթատրոններ բացելով Նյու Յորքում և Լոս Անջելեսում:
Today in Tech-ը հաղորդում է, որ 4D-ն կարելիէ նմանեցնել 3D-ի, որը հատուկ էֆֆեկտներ ունի: Կինոթատրոնի աթոռները շարժվելու են, երբ ֆիլմում պայթյուն տեղի ունենա: Հատուկ սարքերի միջոցով հնարավորություն է տրվելու զգալ ֆիլմի քամին, մշուշը, ինչպես նաև ֆիլմին հատուկ բույրը:
Չնայած այս ամենը հետաքրքիր ու հաճելի է թվում , տոմսերը կարող են չափազանց բարձր գին ուեննալ` հասնելով մինչև 30 դոլարի:
CJ Group ընկերությունը պատրաստվում է 200 4DX կինոթատորն բացել Հյուսիսային Ամերիկայում առաջիկա հինգ տարիների ընթացքում:









































