Ամերիկացի փոփ աստղ Լեդի Գագան, նույն ինքը Ստեֆան Ջոան Անջելինա Ջերմանոտտան, չորեքշաբթի օրը թողարկել է իր սոցիալական կայքը, որը կոչվում է Litlle Monsters: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն:
Litlle Monsters իրենց անվանում են երգչուհու երկրպագուները: Գրանցման էջում գրված է «Բարի գալուստ տուն, փոքրի՛կ հրեշիկներ»: Իսկ Լեդի Գագան էլ իրեն անվանում է «հրեշիկների մայր»:
Նոր սոցիալական կայքում ինչպես նաև մյուս նմանատիպ կայքերում, օգտատերերը կկարողանան շփվել, փոխանակվել լուսանկարներով և տեսագրություններով, «հավանել», ինչպես նաև գնել Լեդի Գագայի համերգի տոմսեր:
Մի քանի ԶԼՄ-ների հաղորդմամբ, Backplane ընկերութունը, որն այդ ծառայությունը ստեղծել է Լեդի գագայի համար, մտադիր է ապագայում նմանատիպ կայքեր ստեղծել նաև այլ հանրահայտ աստղերի համար:
Լեդի Գագան հայտնի է իր որպես սոցցանցերի ակտիվ օգտատգեր. Twitter-ի նրա էջում բաժանորդագրված է ավելի քան 27 միլիոն օգտատեր, Facebook-ում նրա էջը կարդում է ավելի քան 52 միլիոն մարդ:







































