The Sun հանդեսի տեղեկացմամբ իսպանական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է անգլիական «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Յոան Կաբայեի ծառայություններով: Կատալոնական ակումբը 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 8 մլն եվրո: Ֆուտբոլիստի` «Նյուքասլ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի ամռանը:
Անցած մրցաշրջանում Կաբայեն իր թիմի կազմում անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 5 գոլի և 9 ադյունավետ փոխանցումների հեղինակ:










































