ԵՄ-ն Վրաստանին կտրամադրի 22 միլոին եվրո: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին եվրոպական հարևանության ընդլայնման և քաղաքականության եվրահանձնակատար Շտեֆան Ֆլյուեն հայտարարել է Բաթումում տեղի ունեցած «Վրաստանի եվրոպական ճանապարհը`ԵՄ-ն և նրա եվրոպական հարևանները» միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Ինձ համար շատ հաճելի է հայտարարել, որ ԵՄ-ն որոշել է եվրաինտեգրման և համագործակցության ծրագրով Վրաստանին տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն: 2012 թվականին կտրամադրվի 22 միլիոն եվրո: Այդ ճանապարհով մենք ուզում ենք ուժեղացնել մեր աջակցությունը իրավական համակարգում, որպեսզի այն զարգանա ԵՄ առաջարկություններին համապատասխան»,- ասել է Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ի համար կարևոր է Վրաստանի իրավական համակարգի բարեփոխումները: «Մենք վերջին հաշվետվության մեջ նշել էինք, թե որքան կարևոր է Վրաստանի իրավական համակարգի բարեփոխումը»,- նշել է Ֆյուլեն:







































