Ֆուտբոլի Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության 15 ակումբներ չեն ցանկանում Իսպանիայի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնում տեսնել Խոսե Լուիս Աստիասարանին։
Թիմերը պնդում են, որ հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացվող գումարները բաշխվում են անհավասար կերպով, և Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն հսկայական առավելություն ունեն մյուս ակումբների նկատմամբ։
Իսպանիայի ֆուտբոլի միության նախագահի նոր ընտրությունները կկայանան հուլիսի 26-ին։ 15 ակումբներին չեն միացել միայն «Լևանտե»-ն, «Ռայո Վալեկանո»-ն ու «Մալյորկա»-ն։







































