Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Դոնալդ Թրամփին, կարծես, հաջողվում է իսրայելա-թուրքական լարվածությունը կառավարել, բայց որքանո՞վ է դա երաշխավորված

Հունիսի 1-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը բանակցություններ է վարել Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընի հետ։ Այդ մասին վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել Israel Inside-ին։ Ըստ տեղեկության, ՀԱՄԱՍ-ը ներկայացրել են Գազայի հատվածի պատասխանատու Խալիլ ալ-Հայան և վտարանդիության թեւի առաջնորդ Խալիլ Մաշալը։ Վերջինիս նստավայրը Կատարի մայրաքաղաք Դոհայում անցյալ տարի Իսրայելի կողմից ենթարկվել է հրթիռային հարվածի։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Թուրքիայի հետախուզության պետին հավաստիացրել են, որ «հավատարիմ են հրադադարի համաձայնությանը», բայց մեղադրել են Իսրայելին, որ «չի կատարում առաջին փուլի պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Շարմ էլ-Շեյխում»։ Նրանք հայտարարել են, որ Իսրայելի այդ գործողությունները «թույլ չեն տալիս անցնել կարգավորման մյուս փուլերին»։ Պաղեստինյան խմբավորման պատասխանատուները «խիստ դժգոհություն են հայտնել» Հորդանանի արևմտյան ափի «բռնազավթված տարածքներում» Իսրայելի ձեռնարկած գործողությունների առթիվ։

Խալիլ Մաշալը և Խալիլ ալ-Հայան միջազգային հանրությանը կոչ են արել «ճնշում գործադրել սիոնիստական վարչախմբի նկատմամբ»։ Այդ առումով նրանք «միջնորդական ջանքերի համար երախտագիտություն են հայտնել» Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին։ Israel Insid-ը եզրակացրել է, որ դրանով ՀԱՄԱՍ-ը «ձգտում է պահպանել դիվանագիտական կառուցվածքը, ինչը միաժամանակ ուղեկցվում է Դուդեայի և Սամարայի շուրջ կոշտ հռետորաբանությամբ, որպեսզի Գազայի մասնավոր խնդիրը միջազգայնացվի որպես համատարածաշրջանային օրակարգի մաս»։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը Գազայի և առհասարակ պաղեստինյան կարգավորումը արդեն իսկ տեղափոխել է համատարածաշրջանային օրակարգ։ Եվ եթե Իրանը կենտրոնացած է Լիբանանում իսրայելական հարձակումները դադարեցնելու և խնդիրը ԱՄՆ հետ «գործարքում փաթեթավորելու» նպատակի վրա, Թուրքիան իր հերթին առաջ է մղում Պաղեստինի անկախ պետության ստեղծման առաջնահերթությունը։ Այդ դիրքորոշումը պաշտպանում են ոչ միայն Կատարը և Եգիպտոսը, այլև Սաուդյան Արաբիան։ Պարսից ծոցի երկրներից Արաբական միացյալ էմիրությունները, ընդհակառակը, համագործակցում է Իսրայելի հետ, իսկ Հորդանանը որդեգրել է «չեզոք պահվածք», որ, սակայն, ավելի շատ Իսրայելին քաղաքական աջակցություն է։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև նոր դրսեւորումներ է ունենում։ Փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Մերձավոր Արեւելքում հաջորդ պատերազմը «կբռնկվի Իսրայելի և Թուրքիայի միջև»։ Բաքվի իշխանական haqqin.az-ի տեղեկություններով՝ ի հակակշիռ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական «դաշինքի», Հնդկաստանը Իսրայելի և Կիպրոսի ներգրավվմամբ «եռյակ միություն է ձևավորում»։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը այդ «բացահայտումն» արել է Երևանում մայիսի 28-ի զորահանդեսի մասին հրապարակման համատեքստում՝ անոնսավորելով, որ Հայաստանը «Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ավելի քան երկու միլիարդ դոլարի նոր սպառազինություններ, այդ թվում՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար»։ Հայաստանը Գազայի կարգավորման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» անդամ է, ինչպես նաև՝ Ադրբեջանը։ Միացյալ Նահանգների նախագահին առայժմ, կարծես թե, հաջողվում է «կառավարել իսրայելա-թուրքական լարվածությունը»։ Հարց է, թե որքանո՞վ է դա կայուն և, մանավանդ, ինստիտուցիոնալ առումով երաշխավորված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում