Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրությունն Օմանի ծոցում ամերիկյան ականակիրի վրա հարվածի մասին։
«Իրանի պնդումը, թե հարվածել է Օմանի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրին, կեղծ է։ ԱՄՆ ուժերը ծովում շարունակում են թռչել, նավարկել և գործել անվտանգ և անխոչընդոտ», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։








































