Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմակատար Ադամ Սթեռլինգը հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար այս տարվա մայիսին ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած 2011 թվականին մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, այդ թվում նաև ԶԼՄ-ների ազատության, օրենքի գերակայության, սեփականության իրավունքի և այլ հարցեր: Հանդիպման սկզբում մարդու իրավունքների ոլորտն առաջնային է ԱՄՆ-ի համար:
Սթեռլինգն ընդգծել է, որ ԶԼՄ-ների ազատությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և օրենքի գերակայությունը հանդիսանում են յուրաքանչյուր ժողովրդավարության մասնիկը. «ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել Ադրբեջանի կառավարությանն իր աջակցությունը՝ այդ երկրում մարդու իրավունքների ոլորտն ամրագրելու համար:
Մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի ադրբեջանական հատվածում մտահոգություն է հայտնվում երեք հիմնական ուղղությամբ: Առաջինը ազատ հանրահավաքների սահմանափակումներն են: Երկրորդ մտահոգությունը կապված է իրավաբանական համակարգի և մասնավորապես դատական իշխանության վրա գործադիր իշխանության ունեցած ազդեցությունը: Մարդու իրավունքների ոլորտի երրորդ մտահոգությունն էլ առնչվում է սեփականատիրության իրավունքին, շինությունների ավերմանը:
Միևնույն ժամանակ մենք ողջունում ենք նախորդ տարվա ապրիլի 2-ի ցույցի մասնակիցներին հունիսի 9-ին ազատ արձակելը: Դա մեզ լավատեսություն է ներշնչում: Մենք նորից կոչ ենք անում ազատ ու թափանցիկ գործընթաց իրականացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեռ մնում են անազատության մեջ՝ ներառյալ Վիդադի Իսքենդերովը և Շահին Հասանլին»:






































