Ռուսաստանն ու Ղազախստանը ծրագրում են ստեղծել ՀՀՊ համատեղ համակարգեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Վալերի Գերասիմովը:
Ներկայում Ղազախստանի ՀՀՊ համակարգը մտնում է ԱՊՀ ՀՀՊ-ների միավորված համակարգի մեջ:
«Այդպիսի երկկողմանի ռեգիոնալ համակարգեր Բելառուսի ու Հայաստանի հետ արդեն ունենք, ապագայում մենք ծրագրում ենք ունենալ նմանատիպ համակարգեր Ղազախստանի հետ»,- RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ասել է Գերասիմովը:









































