Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի բողոք է հայտարարել Չինաստանին՝ կապված չինական նավերի՝ Սենկակու կղզիների ջրայի տարածք մտնելու հետ: Այսպիսի հայտարաություն արել է Ճապոնիայի կառավարության քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ նրա խոսքերով՝ 3 չինական նավեր, որոնք հսկողություն են իրականացնում ջրային տարածությունը ձկնորսության նպատակով օգտագործելու համար, մտել են վիճելի կղզիների ջրային տարածք: Այնուհետև նրանք դուրս են եկել այնտեղից, սակայն նրանցից երկուսը շարունակում են մնալ մերձակայքում:
Սենկակու կղզիները վիճելի տարածք են համարվում Ճապոնիայի և Չինաստանի միջև: Ճապոնիան պնդում է, որ այդ կղզիները զբաղեցնում է 1895 թվից, իսկ Պեկինը հիշեցնում է, որ 1783 թ. և 1785 թ. ճապոնական քարտզեներում դրանք նշված են որպես չինական տարածքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք գտնվում էին ԱՄՆ-ի հսկողության տակ և 1972 թ. փոխանցվեցին Ճապոնիային:











































