«Ժողովուրդ»-ի աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ են պատմում «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության մասին:
Պարզվում է՝ այդ դեպքից որոշ ժամանակ առաջ Վահե Ավետյանը վիրահատել է «Հարսնաքար»-ի երաժիշտներից մեկին, որը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան ընկերների հետ հրավիրել է ռեստորան՝ շնորհակալություն հայտնելու համար: Եվ, փաստորեն, հենց այդ օրն էլ ճակատագրական է եղել բժշկի համար:









































