Իտալական Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն հայրարարել է, որ ցավում է տեղի ունեցած աղետի համար և ներողություն է խնդրում,- հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, տարվա սկզբին Տոսկանայի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ:
Իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում Սկետինոն հայտարարել է, որ ինքը մշտապես մտածում է այդ աղետի զոհերի մասին:
Սկետինոն մեղադրվում է հանցավոր անտարբերության, մարդկանց ոչ կանխամտածված սպանության և նավը վտանգում թողնելու մեջ: Իր դեմ հարուցված մեղադրանքները կապիտանը չի ընդունում:
Ամսվա սկզբին դատարանի որոշմամբ Սկետինոն ազատ արձակվեց տնային կալանքից՝ պայմանով, որ չպետք է դուրս գա հայրենի քաղաքից:







































