Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են «Սինալոա» կարտելի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք փնտրվում էին ԱՄՆ-ի թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գործակալության կողմից: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նրանք ձերբակալվել են Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքում:
Ձերբակալվածներն են Ֆերնանդո Արելիանո Ռոմերոն և Դանիել Ֆրանկո Լոպեսը: Նրանց հետ ձերբակալվել է նաև մի կին, որը, ինչպես հաղորդվում է, Լոպեսի կինն է: Եվս երկու տղամարդ, որոնց անունները չեն հաղորդվում, կարողացել են թաքնվել ոստիկանությունից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գործակալությունը հրապարակել էր «Սինալոա» կարտելի ավելի քան 20 անդամների ցուցակ, որոնք կասկածվում են թմրանյութերի անօրինական շրջանառության, առևանգումների, սպանությունների և փողերի լվացման մեջ:
Սյուդադ-Խուարես քաղաքը, որը «Սինալոա»-ի վերահսկողության տակ է, գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանին և թմրանյութերի ակտիվ մաքսանենգության կետ է:












































