Նյու Յորքի փոքրիկ բնակարանները միշտ էլ ծիծաղ են հարուցել շատերի մոտ, բայց այժմ մտադրություն կա ավելի փոքրացնելու դրանք:
Քաղաքի ճարտարապետները հավատում են, որ 27 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակարանները, որոնք միայն 6 անգամ են մեծ բանտի խցից, կարող են լուծել աճող բնակչության պայմաններում առաջացած խնդիրները: Նման բնակարաններում կարող են ապրել մեկ կամ երկու մարդ:
Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը երկուշաբթի օրը հրավիրել է ճարտարապետների, որպեսզի նրանք մտածեն նման փոքրիկ բնակարաններ նախագծելու մասին: Ինչպես հաղորդում է Metro-ն, նման առաջարկ եղել է նաև Բոսթոնում, որտեղ քաղաքապետի կարծիքով` ավելի փոքր բնակարանների կարիք կա:




















































