Friday, 05 06 2026
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը

Ռուսական ներդրումները թղթի վրա են. Խաչատուր Քոքոբելյան

Ռուսական ներդրումները Հայաստանում, դժբախտաբար, ոչ մի կերպ արդարացված չեն: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով` ռազմավարական առումով մենք այլ պետությանն ենք զիջել այնպիսի ոլորտներ, որոնք ունեն ռազմական և պետության անվտանգության համար շատ վճռորոշ նշանակություն:

«Առաջինը՝ մերթ ընդ մերթ գազի գների բարձրացումը կամ գազի գները Հայաստանի վրա լրացուցիչ որպես լծակ օգտագործելը, ճնշում գործադրելը թե՛ սոցիալական, թե՛ անվտանգության առումով, բնականաբար, ինքնին խոսում է այն մասին, որ այդ ոլորտն ամբողջովին հանձնելը այլ պետության տնօրինությանը պարզապես ռազմաքաղաքական առումով ՀՀ քաղաքացու շահերից չբխող հանգամանք է, և դա անթույլատրելի է, կարելի է ասել նույնիսկ հանցագործություն»,- ասաց Խ.Քոքոբելյանը:

Պատգամավորի կարծիքով, դրական չէ իրավիճակը նաև կապի ոլորտում. «ՀՀ-ում կապը շատ վատ է գործում, նաև գները շատ բարձր են, քան շատ այլ շուկաներում, և մրցակցություն չի ապահովվում, քան որ գործող սուբյեկտները կորղանում են իրար մեջ ընդհանուր հայտարարի գալ և ոչ թե սպառողների, այլ բուն ներդրողների շահերից բխող որոշումներ կայացնել»:

Էլեկտրական ցանցերն, ըստ նրա, շատ, թե քիչ աշխատող մասն է, որ որոշ չափով ներդրումներ արվել են, բայց դեռ շատ-շատ աշխատանքներ կան, որ չեն արվում: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի կորուստների չափն անսահման մեծ է, ինչը սարքավորումների հին լինելու հանգամանքով է պայմանավորված, իսկ ըստ պայմանագրի պետք է ներդրումներ արված լինեին և հոսանքի նոր լարերի, նոր տեխնոլոգիանորի միջոցով պետք է կորուստները նվազեցված լինեին: Մինչդեռ, այս պահին կորուստների էական նվազեցումներ չկան:

«Իմ համոզմամբ, որևէ վերահսկման մեխանիզմ չկա, որ կարողանայինք օտարերկյա ներդրումների վերահսկողություն իրականացնել պետական որևէ կառույցի կողմից, այդ թվում և ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի, և ռեալ չեն կարող տարբերակել, թե ինչ ներդրումներ են իրականացվում: Ներդրումները թղթի վրա են ցույց տրվում, իսկ իրական ներդրումներ գոյություն չունեն»,- նշեց Խ.Քոքոբելյանը՝ հավելելով, որ գազի պարբերաբար թանկացումները խոսում են այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ որպես բարեկամ երկիր չի վարվում, այլ գործում են ոչ բարեկամական՝ վասալային հարաբերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում