Ոսկյա մատանին, որը պատկանել է բրիտանացի գրող Ջեյ Օսթինին, աճուրդում վաճառվել է 152 հազար ֆունտ ստեռլինգով (236 հազար դոլար): Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Sotheby’s աճուրդի տան հայտարարությանը:
Փիրուզե քարով ոսկյա մատանու համար պայքարել են աճուրդի 8 մասնակիցներ: Այն գնել է անանուն կոլեկցիոները: Նրա առաջարկած գումարը 5 անգամ գերազանցել է մատանու մեկնարկային գինը:
Օսթինի մահից հետո մատանին մնացել էր նրա ընտանիքին: Նա երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել: Մատանու գոյության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա հետնորդները որոշել են վաճառել այն:
Ջեյն Օսթինը, որը առավելապես հայտնի է իր «Հպարտություն և նախապաշարմունք» վեպով, համարվում է 19-րդ դարի ամենահայտնի բրիտանացի գրողներից մեկը:
2011 թվականին Sotheby’s-ի աճուրդում վաճառվել էր Ջեյն Օսթինի չհրապարակված վեպի ձեռագիր տեքստը: Այն գնել էին 1,6 մլն դոլարով:








































