«Սուրեն Առուստամյանը՝ որպես երգիչ, երաժիշտ, տարբերվում է միջավայրում: Կարևորն այն է, որ նա համապատասխանում է Յուրմալայի մրցույթի տվյալներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը Սուրեն Առուստամյանի մասին, ով այս տարի Յուրմալայում ներկայացնելու է Հայաստանը. «Սուրենի հաղթանակը կախված է ոչ միայն նրանից, թե ինչպես կներկայացնի երգերը, այլև նրանից, թե ինչ որակի երգիչներ են մասնակցելու: Ես նրան ի սրտե հաջողություն եմ մաղթում»:
Հիշելով 2010 թվականը, երբ ինքն էր Յուրմալայում ներկայացնում Հայաստանը, Սոնա Շահգելդյանն ասաց. « Իմ տպավորությունները Յուրմալայից շատ վառ էին, ես վստահ էի իմ ուժերին: Ճիշտ է, խոչընդոտներ կային, բայց դրանք ամեն տեղ էլ լինում են: Ես իմ էությամբ թեթև մարդ եմ, դժվարությունները հարթվում, գնում են»:







































