Հուլիսի 25-ից սկսած՝ Armavia ավիաընկերությունը կիրականացնի չվերթներ Ամրիստարից դեպի Երևան, Բիրմինգհեմ, Հռոմ և Միլան` այդկերպ խթանելով միջազգային կապի խորացմանը քաղաքի հետ:
Armavia ավիաընկերությունը Հնդկաստանի սուրբ քաղաքից չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ ` երկուշաբթի և երեքշաբթի օրերին Երևան-Ամրիստար-Երևան ուղղության համար: Երևանից ուղևորները կարող են շարունակել ճանապարհը դեպի Բիրմինգհեմ, Հռոմ և Միլան: Այս մասին հայտնել է Sree Guru Ram Das միջազգային օդանավակայանի տնօրեն Սունիլ Դաթը:
Նա նաև ավելացրել է, որ նախապես պայմանվորված էր, որ թռիչքը լինելու է շաբաթական երկու անգամ, բայց ավիաընկերությունը այնուհետև ավելացնելու է չվերթների քանակը:
Արդեն իսկ Ամրիստարից թռիչքներ կան դեպի Լոնդոն, Դոհա Դուբայ և մի քանի այլ միջազգային ուղություններով:
Armavia ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենց նպատակն է լավագույն սարքավորումներն առաջարկել իրենց ուղևորներին, և հույս ունեն լավ պատասխան ստանալ:








































