ԱՄՆ պետքարտուղր Հիլարի Քլինթոնը, ով Վիետնամում է, իր անհանգստությունն է արտահայտել ինտերնետում խոսքի ազատության սահմանափակման և հայացքների պատճառով վիետնամացի ակտիվիստների կալանքի տակ պահվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդել է BBC-ին ԱՄՆ պետքարտուղարը այցելությամբ գտնվում է Վիետնամում Արևելյան Ասիայի երկրների շրջագայության ծրագրի շրջանակներում:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ պետքարտուղարը նշել, որ երկրում տեղի են ունեցել նաև նշանակալի փոփոխություններ: Քլինթոնն ընդգծել է, որ տնտեսական և քաղաքական աճը պետք է տեղի ունենա միասին:
Վիետնամական իշխանությունները նշել են, որ ազատազրկման ենթարկվել են նրանք, ովքեր խախտել են օրենքը:








































