Rosbalt-ի տեղեկացմամբ` առաջին անգամ սուլիչը ֆուտբոլային հանդիպման ժամանակ օգտագործվել է 1878 թվականի հուլիսի 10-ին` Անգլիայում: Այսինքն` ուղիղ 134 տարի առաջ:
1878 թվականի հուլիսի 10-ին կայացած հանդիպումը սպասարկում էր մի ոստիկան: Երբ խաղադաշտում քաշքշուկ է սկսկվել, ոստիկանը սովորության համաձայն սուլել է: Զարմացած ֆուտբոլիստները դադարեցրել են վեճը: Այդ օրվանից ի վեր մրցավարները խաղադաշտում սուլիչ են օգտագործում:
Հավելելնք, որ մրցավարներն առաջին անգամ խաղադաշտում են հայտնվել 1873 թվականին:
Մինչ 1878 թվականը մրցավարները հանդիպումը դատելիս օգտագործել են իրենց սեփական ձայնը, ինչպես նաև հատուկ զանգակներ:









































