Wednesday, 10 06 2026
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին

Ներիշխանական չիրը` ընդդիմության ծիրի մեջ

Ներիշխանական հակասությունների դինամիկ այս փուլում առաջանում է մի կարեւոր հարց` իսկ ի՞նչ պետք է անի հասարակությունը: Ո՞րն է այստեղ հասարակության, նրա պահանջները սպասարկող հասարակական-քաղաքական ուժերի դերը այս ժամանակաշրջանում: Բանն այն է, որ ներիշխանական հակասությունների շրջանը, ամենայն հավանականությամբ, տեւելու է բավական երկար, առնվազն մինչեւ 2012 թվականի մայիս: Չի բացառվում նաեւ դրանից հետո` մինչեւ 2013 թվականի փետրվար-մարտ, երբ տեղի կունենա նախագահի հերթական ընտրությունը:

Ի՞նչ պետք է անի այդ ընթացքում Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը: Այդ հարցը, թերեւս, շատ կարեւոր է` թե՛ այն դեպքում, եթե համարում ենք, որ ներիշխանական հակասություններն իմիտացիա են, թե՛ այն դեպքում, երբ համարում ենք, որ դրանք լուրջ են: Ակնհայտ է, որ հասարակությունը, առավել եւս դրա քաղաքական շահը սպասարկելու հայտ ներկայացրած ընդդիմությունը չեն կարող ամբողջ այդ շրջանում մնալ պասիվ եւ լինել սպասողական, դիտորդական դիրքում:

Ինչ-որ պահից սկսած հարկ է լինելու ինչ-որ բան անել առավել ակտիվ ձեւով: Ահա այդ հարցում ընդդիմության համար ի՞նչ դեր եւ տեղ է ունենալու ներիշխանական հակասությունների առկայությունը, ինչպե՞ս է այն օգտագործվելու, օգտագործվելո՞ւ է, թե՞ անտեսվելու: Սրանք հարցեր են, որ կարծես թե առաջանում են շատերի մոտ: Ընդդիմությունը պետք է որքան հնարավոր է արագ եւ հստակ գտնի այդ հարցերի պատասխանները:

Դա առաջին հերթին անհրաժեշտ է հենց ընդդիմության արդյունավետ գործողությունների համար, որովհետեւ պատասխանները հասարակությանը պետք է ներկայացնել ոչ թե բառացի, բանավոր կերպով, թե մենք ահա այս ենք պատկերացնում եւ այսպես ենք անելու, այլ գործով, առանց պատկերացումների մասին ավելորդ մանրամասնությունների: Հասարակությունը գործից պատկերացում կկազմի եւ գնահատական կտա, թե ընդդիմությունը ինչ եզրահանգումների է գալիս, իրավացի են դրանք, թե ոչ:

Ընդ որում, թերեւս աներկբա է, որ պետք են տարբեր սցենարներ հնարավոր զարգացումների համար, որպեսզի որեւէ զարգացման դեպքում ընդդիմություն-հասարակություն կապի ընդհատում տեղի չունենա: Թե որքանով է արդյունավետ կատարվում այդ ուղղությամբ աշխատանք ընդդիմության ճամբարում` առայժմ դժվար է ասել: Պահը բավական նուրբ է, որովհետեւ մի կողմից պետք է օգտագործել ներիշխանական հակասությունները, սակայն, մյուս կողմից, ամենեւին չանել այնպես, որ դրանք դեռ օգուտ չտված` «խրտնեն» դրանց կողմ հանդիսացող սուբյեկտները: Կարեւոր է, թերեւս, մի բան, որպեսզի ընդդիմության մեջ չսկսի գերիշխել մոտեցում` թե եթե երկու «շուն» կռվում են, ապա «ճամփորդի» գործը հաջողում է: Այլաբանությունը գուցե գեղեցիկ է, սակայն քաղաքականության համար այն բավական ռոմանտիկ է:

Քաղաքականության մեջ հաջողում է նա, ով կողմնակի հանգամանքները օգտագործում է սեփական գործունեության ծիրում, ոչ թե սեփական գործունեությունն է պատկերացնում կողմնակի հանգամանքների ծիրում, որքան էլ դրանք ազդեցիկ ու վճռական լինեն: Այդ իմաստով, Հայաստանի ընդդիմության պարագայում կարելի է ասել, որ ընդդիմությունը, բնականաբար այդ ասելով` առաջին հերթին հասկանում ենք Հայ ազգային կոնգրես, ունի իր ծիրը: Հարցն այն է, թե արդյո՞ք կունենա կողմնակի հանգամանքները այդ ծիրի մեջ բարեհաջող տեղավորելու հնարամտություն եւ հեռատեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում